Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
21.06.2016 | 00:00

Ականջ մի՛ դիր սուտ լուրերին։ Հանձն մի՛ առ հօգուտ անիրավի անիրավ վկա լինելը։ Մեծամասնությանը հետևելով՝ չար գործերի հետևից մի՛ ընկիր։ Բազմությանը մի՛ խառնվիր՝ անիրավություն գործելու համար նրան ենթարկվելով և դատի տակ ընկածին հանիրավի մի՛ խղճա դատաստանի ժամանակ։ Եթե հանդիպես քո թշնամու մոլորված եզանը կամ էշին, դրան կդարձնես ու կհասցնես իր տիրոջը։ Եթե տեսնես, որ մեկի գրաստը բեռան ծանրության տակ ընկել է, նրա կողքից անտարբեր մի՛ անցիր, այլ նրան օգնելով բարձրացրո՛ւ այն։ Մի՛ շեղիր դատի ընթացքը, եթե նույնիսկ դատվողը քո ծանոթն է։


Ելք 23. 1-6

Դիտվել է՝ 2576

Մեկնաբանություններ